BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Դավիթ Հարությունյանը սխալ է հասկացվել

Դավիթ Հարությունյանը սխալ է հասկացվել
03.09.2013 | 22:02

Մի քանի օր առաջ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ասել էր, որ ՀՀ իշխանությունները քննարկումներ են սկսել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ և չի բացառվում, որ հավարտ քննարկումների խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելն առաջարկվի: Օրեր անց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Արտաշատում լրագրողների հետ ճեպազրույցում մի թեթև «սրբագրել է» հանձնաժողովի նախագահին` ճշտելով. «Քննարկում չի եղել, որպեսզի անցնենք նախագահականից խորհրդարանական։ Դավիթ Հարությունյանը այդ նպատակով էլ չի ասել, ես զրուցել եմ իր հետ, ուղղակի մամուլում նման ձևավորում ստացավ։ Ամեն դեպքում, ոչ մի բան չբացառենք, բայց որևէ նման հարց կոնկրետ չի քննարկվել, որ նախագահականից անցնենք խորհրդարանական»: Նրա գնահատմամբ` կառավարման գործող մեդելը շատ նորմալ աշխատում է: Փաստորեն Դավիթ Հարությունյանին հերթական անգամ սխալ են հասկացել կամ չեն հասկացել: Թեպետ առավել հնարավոր է, որ Դավիթ Հարությունյանին ճիշտ են հասկացել, պարզապես Աժ նախագահին խորհրդարանական կառավարման համակարգը վարչապետի պաշտոն չի խոստանում: Խորհրդարանական կառավարման մոդելին դեմ է նաև ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 60-ամյակի կապակցությամբ
60 տարի առաջ, 1953թ. սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա անվամբ։ Այս պայմանագիրը, անկասկած, Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության անկյունաքարն է: 60 տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավասության ներքո գտնվող անձիք օգտվել են այս եզակի իրավական գործիքից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի պահապանի, մի շարք շրջադարձային դատավճիռներն օգնել են նշանակալիորեն ամրապնդելու մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարությունը եվրոպական մայրցամաքում։
Ինչպես Պիեռ-Անրի Տայժենը՝ Եվրոպական կոնվենցիայի հիմնադիր հայրերից մեկը, ավելի քան 60 տարի առաջ նշել է՝ մեկ օրում ժողովրդավարությունները չեն վատթարանում, ոչ էլ օրենքի գերակայություն է կարող հաստատվել։ Մարդու իրավունքների խրախուսումը շարունակական գործընթաց է, և մեր ընդհանուր պատասխանատվությունն է ապահովել, որ Եվրոպական կոնվենցիան մնա եվրոպական հանրային կարգի արդյունավետ սահմանադրական գործիքը, ինչպիսին այն դարձել է տարիների ընթացքում։
Այդ պատճառով է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը բարձր է գնահատում վերջերս Կոնվենցիայի 15-րդ և 16-րդ Արձանագրությունների ընդունումը, որոնք ամրապնդում են մուտքագրվող գործերին ընթացք տալու՝ Դատարանի կարողությունները և բարելավում՝ ազգային մակարդակով Կոնվենցիայի կիրառումը։ Հունիսի վերջին ստորագրման համար բացվելուց ի վեր, ոչ պակաս քան 22 անդամ պետություն ստորագրել է 15-րդ Արձանագրությունը։ Եվս մեկ կարևոր քայլ կլինի հոկտեմբերի 2-ին 16-րդ Արձանագրության բացումը ստորագրման համար։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն շարունակելու է առավելագույնն անել ապահովելու Կոնվենցիայում ամրագրված իրավունքների հարգումը և պաշտպանությունը ողջ Եվրոպայում։

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ